Քանի դեռ Հայաստանը ղեկավարում է Փաշինյանը, Երևանն ամեն ինչ կստորագրի. Վիտալի Տրետյակով
26 Սեպտեմբերի 2024, 21:30
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան, ռուս լրագրող, քաղաքագետ Վիտալի Տրետյակովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Բաքվի և Երևանի բանակցությունները:
Փորձագետի կարծիքով՝ քանի դեռ Հայաստանը ղեկավարում է Փաշինյանը, Երևանը կստորագրի այն ամենն, ինչ իրենից կպահանջեն:
«Ես չէի ցանկանա Հայաստանի մասին վատ բան ասել, բայց ներկայիս ղեկավարության օրոք դա դժվար կլինի անել։ Ես չեմ տեսել խաղաղության պայմանագրի տեքստը, ուստի ինչպես կարելի է գնահատել դրա ընդունման հեռանկարները։ Բայց քանի դեռ Փաշինյանը (Հայաստանի վարչապետը) ղեկավարում է Հայաստանը, Հայաստանը կստորագրի այն ամենն, ինչ իրենից կպահանջեն, բացի Ռուսաստանից: Ռուսաստանի վրա Հայաստանի ղեկավարությունը հիմա թքած ունի։ Իսկ այն, ինչ Թուրքիան կպահանջի, կա՛մ ամերիկացիները, կա՛մ Բաքուն, Փաշինյանն ամեն ինչ կստորագրի։ Ես չգիտեմ պայմանագրի մանրամասները, ինչ է այնտեղ ամրագրված, բացի խաղաղությունից արդյոք այնտեղ ամրագրված են պայմանները, սահմանները, Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, արդյոք այնտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղից վտարված բնակչությունը։
Ադրբեջանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը, քանի որ հաղթել է, բոլոր հաղթաթղթերը ձեռքին է, ինչ ուզել է, ստացել է։ Բնականաբար, նրա համար կարևոր է հիմա դա ամրագրել խաղաղության պայմանագրում, քանի որ դա իր հաղթանակն է։ Թե ինչ է այնտեղ կորցնում Հայաստանը, այս պահին պարզ է, բայց թե ինչ են նրանք կորցնելու, ինչ կա դեռ հեռանկարում գրված, և ինչ է նա ստանում դրա դիմաց, պետք է կարդալ այդ պայմանագիրը», — ասել է Տրետյակովը։
Քաղաքագետը միաժամանակ նշել է, որ Թուրքիային ոչ մի կերպ չի կարելի միջնորդ համարել։
«Թուրքիան Ադրբեջանի կողքին է։ Բաքվի և Անկարայի դիրքորոշումները, որքանով ես եմ պատկերացնում, 99%-ով համընկնում են, բայց եթե Երևանը Թուրքիային ճանաչում է որպես միջնորդ, դա Երևանի գործն է։ Թեև Թուրքիան, իհարկե, կողմերից մեկն է, նա Ադրբեջանի կողմնակիցն է, ուստի մաքուր տեսքով, դասական տեսքով, նրան ոչ մի կերպ չի կարելի չեզոք միջնորդ համարել», — եզրափակել է Տրետյակովը։