Քանի դեռ ՀՀ-ն թշնամիներով է շրջապատված, ռազմական բյուջեն պետք է կրկնապատկվի․ քաղաքացի
11 Դեկտեմբերի 2025, 13:50
2026 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ պաշտպանության նախարարությանը կտրամադրվի 563 միլիարդ դրամ՝ մոտ 1․5 միլիարդ դոլար, ինչը 2025թ-ի համեմատ նվազել է շուրջ 265 միլիոն դոլարով։
Խոսելով թեմայի մասին՝ Լոռու մարզի բնակիչներից մեկը նշել է՝ քանի դեռ ՀՀ-ն թշնամիներով է շրջապատված, ռազմական բյուջեն ոչ թե պետք է կրճատվի, այլ կրկնապատկվի, քառապատկվի։
«Այս մարդը (Նիկոլ Փաշինյան — խմբ․) Հայաստան եկել է ամեն ինչ տանուլ տալու համար, նա ինչպե՞ս կարող է բյուջե լցնել»,- ընդգծել է մեկ այլ քաղաքացի։
Հարցման մասնակիցները զրույցում իրենց տարակուսանքն են հայտնել՝ նշելով, որ չեն հասկանում իշխող կառավարությանն ու չգիտեն, թե դեպի ուր են իրենց տանում։
Մանրամասները՝ տեսանյութում։