Քանի ՀՀ-ում հայրենատեր ժողովուրդը ապրում և պայքարում է, ականջիդ ետևը կտեսնես, ադրբեջանցի չես տեսնի այստեղ․ Բագրատ Սրբազան
22 Հուլիսի 2024, 21:41
Ադրբեջանից խոսել են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, ադրբեջանցիների վերադարձի և երրորդ երկրի կողմից նրանց անվտանգությունն ապահովելու, ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին: Հայաստանից լուռ են, կարծես իրենք գոյություն չունեն: Իսկ այստեղի որոշ գործիչներ, որոնք իրենց հռչակել են արևմտամետներ, լծված են այդ քարոզչությունն արդարացնելուն։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը։
«Քանի Հայաստանի Հանրապետությունում հայրենատեր ժողովուրդը ապրում, գործում, ստեղծում և պայքարում է, ականջիդ ետևը կտեսնես, ադրբեջանցի չես տեսնի այստեղ։ Ուղերձս ուղիղ Հեյդարի որդի Ալիևին է ուղղված։ Սա անպատվություն է, որ այս աստիճանի վրա մենք պետք է պատասխանենք։ Սա նշանակում է, որ մենք երաշխավոր ու պաշտպան կառավարություն չունենք»,- ասել է Բագրատ Սրբազանը։