Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանն արժանացել է «Le Global icon Award» մրցանակին

07 Հուլիսի 2025, 14:28

Մշակույթ

Հայ քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանն արժանացել է «Le Global icon Award» մրցանակին։ Նա եղել է Հայաստանի միակ ներկայացուցիչը հեղինակավոր «Global Icon Award (Music)-2025»մրցույթում, որը տեղի է ունեցել Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հուլիսի 1-3-ը։ Գևորգյանը դարձել է հաղթող «Երաժշտություն» անվանակարգում։

Մարիաննա Գևորգյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, հանրապետական և միջազգային մրցույթների ու փառատոնների ոսկե մեդալակիր է։ Նա նվագում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան «Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլում և հանդես է գալիս արտասահմանյան հայտնի երաժիշտների հետ։

Հիմա եթերում