Քարտեզները միայն ՌԴ-ի մոտ չեն, դրանք տարբեր միջնորդների կողմից տրամադրվել են կողմերին. փոխնախարար

27 Հոկտեմբերի 2023, 15:57

Քաղաքականություն

«3+3»-ը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարթակ չէ, այլ տարածաշրջանային համագործակցության հարթակ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Բրյուսելում նախատեսված հանդիպման չեղարկմանը։

Ըստ նրա՝ նպատակը ոչ թե հարթակներն են, այլ հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը։

Կոստանյանն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե խորհրդային ժամանակներից մնացած քարտեզները գտնվում են միայն Ռուսաստանի ձեռքում։

Ըստ Կոստանյանի՝ 1974-78թթ․ քարտեզները առկա են, ու թե՛ հայկական կողմն է ծանոթ դրանց, թե՛ ադրբեջանական։ Նա նաև հավելել է, որ այդ քարտեզները տարբեր միջնորդների կողմից տրամադրվել են կողմերին։

Հիմա եթերում