Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները կրկին ճանապարհ են փակել
22 Ապրիլի 2025, 10:00
Վաղ առավոտից Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները փակել են Երևան մտնող մայրուղին։ Նրանք պահանջում են, որ թիվ 25 և թիվ 59 երթուղու ավտոբուսները հասնեն մինչև իրենց գյուղ՝ Պռոշյան և Քասախ:
Հիշեցնենք, որ վերջին անգամ այս համայնքների բնակիչները մայրուղին փակել էին ապրիլի 10-ին: Այն ժամանակ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո ցուցարարները հասել են նրան, որ թիվ 25 երթուղին կհասնի մինչև ՊՆ նախկին շենք, որտեղից կվերադառնա Երևան, իսկ թիվ 59 երթուղին պետք է հանվի: