«Քաղաքացիական պայմանագիրը» Երևանի ավագանու ընտրություններում չի հավաքել անհրաժեշտ 50 տոկոս ձայնը

18 Սեպտեմբերի 2023, 09:39

Քաղաքականություն

Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չի հաջողվել Երեւանի ավագանու ընտրություններում հավաքել ձայների ավելի քան 50 տոկոսը, որն անհրաժեշտ էր Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետին ընտրելու համար։

Բոլոր 475 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ավագանու անդամներ են ընտրվում հետևյալ թեկնածուները.

«Քաղաքացիական պայմանագիր», քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյան՝ 32,57%
«Ազգային առաջընթաց», քաղաքապետի թեկնածու Հայկ Մարության՝ 18,89%
«Մայր Հայաստան», քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյան՝ 15,43%
«Հանրապետություն», քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյան՝ 11,32%
«Հանրային ձայն», քաղաքապետի թեկնածու Արտակ Գալստյան՝ 9,68%։