Քաղաքացիները երթով շարժվում են դեպի ՀԱՊՀ

10 Մայիսի 2024, 11:39

Քաղաքականություն

Խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցները, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, շարժվում են դեպի Ճարտարապետական համալսարան (Պոլիտեխնիկ):

Վաղ առավոտից մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Դասադուլ են սկսել Երևանի պետական համալսարանի ուսանողները:

Հիշեցնենք, որ երեկ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարեց անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնելու մասին ու կոչ արեց բոլորին սկսել գործադուլ, դասադուլ:

Հիմա եթերում