Քաղաքացիները նոյեմբերի 17-ին կհավաքվեն դատարանի դիմաց, որտեղ քննվելու է Կարապետյանի կալանքի հարցը

15 Նոյեմբերի 2025, 13:50

Քաղաքականություն

Նոյեմբերի 17-ին դատարանը քննելու է քննչական կոմիտեի կողմից ներկայացված՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։

«Նոյեմբերի 17-ին ժամը 16.00-ին մենք գնալու ենք դատարան, լինելու ենք դատարանի մոտ և մեր զորակցությունն ենք հայտնելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին»,– այս մասին հայտարարություն է տարածել «Մեր ձեւով» շարժումը։