Քաղաքացիները փակել էին Ողջաբերդ գյուղի ճանապարհը․ բողոքի ակցիա
24 Փետրվարի 2025, 13:08

Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչները վաղ առավոտից բողոքի ակցեա են արել՝ պահանջելով հետ վերադարձնել գյուղի վարչական ղեկավար Աշոտ Մուշեղյանին, որի լիազորությունները կասեցվել էին ամիսներ առաջ։
Ակցիայի մասնակցի խոսքով՝ համայնքապետի լիազորությունները ժամանակավոր էին կասեցվել և այդ ամիսների ընթացքում գյուղի արոտավայրերն օտարվել են, և բնակիչներն այդ մասին որևէ տեղեկություն չեն ունեցել։