Քաղաքացիները փակել են Նոյեմբերյան-Իջևան մայրուղին

23 Ապրիլի 2024, 12:01

Քաղաքականություն

Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Նոյեմբերյանում․ քաղաքացիները փակել են միջպետական ճանապարհը:

Իրավիճակը լարված է նաև Բաղանիս գյուղում, ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող ճանապարհը: Գյուղացիները պահանջում են բացել ճանապարհը։ Նրանց կարծիքով՝ այդ հատվածում արդեն չափագրումներ են կատարվում և նախապատրաստական աշխատանքներ են տարվում հարակից ճանապարհը հանձնելու ուղղությամբ, ինչի արդյունքում Բաղանիսի բնակիչները կարող են հայտնվել շրջափակման մեջ։