Քաղաքացիները փակել են Քննչական կոմիտե տանող ճանապարհը

19 Մարտի 2025, 21:38

Քաղաքականություն

Քննչական կոմիտեի շենքի մոտ տեղի է ունենում ակցիա՝ ի պաշտպանություն ոստիկանների կողմից ծեծի ենթարկված Տիգրան Ուլուբաբյանի։ Քաղաքացիները փակել են ՀՀ Քննչական կոմիտե տանող ճանապարհը և պահանջում են պատժել օրեր առաջ երիտասարդ արցախցուն ծեծի ենթարկած ոստիկաններին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վանաձոր քաղաքում ոստիկանները ծեծի էին ենթարկել արցախցի Տիգրան Ուլուբաբյանին։ Ավելի ուշ, երբ դեպքի մասին որոշակի նյութեր սկսեցին հրապարակվել սոցիալական ցանցերում, ոստիկանությունը զանգահարեց Ուլուբաբյանին և պահանջեց դադարեցնել տեղեկությունններ տարածելը։