Քաղաքացիները փակել են Քննչական կոմիտե տանող ճանապարհը

20 Մարտի 2025, 21:57

Քաղաքականություն

Այս պահին Քննչական կոմիտեի շենքի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ոստիկանների կողմից ծեծի ենթարկված Տիգրան Ուլուբաբյանի։ Քաղաքացիները փակել են Մամիկոնյանց փողոցը և պահանջում են պատժել երիտասարդ արցախցուն ծեծի ենթարկած ոստիկաններին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վանաձոր քաղաքում ոստիկանները ծեծի էին ենթարկել արցախցի Տիգրան Ուլուբաբյանին։ Ավելի ուշ, երբ դեպքի մասին որոշակի նյութեր սկսեցին հրապարակվել սոցիալական ցանցերում, ոստիկանությունը զանգահարել է Ուլուբաբյանին և պահանջել դադարեցնել տեղեկություններ տարածելը։