Քաղաքացիները շարժվում են դեպի Ազատության հրապարակ

15 Մայիսի 2024, 16:15

Քաղաքականություն

Այս պահին քաղաքացիները Հյուսիսային պողոտայից պաստառներով շարժվում են դեպի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն:

 Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Ազատության հրապարակում նախատեսված երթին ընդառաջ բազմաթիվ ոստիկաններ են բերել։

Բացի այդ, մետաղյա արգելապատնեշներով փակվել են շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված է նաև Ազատության հրապարակը։ Ոստիկանները քաղաքացիներին էլ արգելում են Թումանյան փողոցով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա:

Նշենք, որ այսօր Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալում է ՎԶԵԲ-ի միջազգային ֆորումը, որին ներկա է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը։