Քաղաքականությունը նեղ մասնագիտություն է. «Պարզ ճշմարտություններ»

07 Նոյեմբերի 2023, 22:00

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքական գործիչ լինելը նեղ մասնագիտություն է. չհոգնես, չընկրկես, նպատակներդ իմանաս ու ուրիշների շահերը համադրես, պատրաստ լինես երկար իշխանության չհասնել, թեև քաղաքականությամբ զբաղվում ես դրա համար:

Հասարակությունը պետք է քաղաքականությունը համեմատի բժշկության հետ: Հենց համեմատեց ու հասկացավ մի քանի ճշմարտություն, գիտակցումը, որ պետք է զգույշ ընտրել երկրի ղեկավարներին, շատ արագ գալու է:

«Պարզ ճշմարտություններ» փոդքասթի հեղինակ Վիկտոր Սողոմոնյանը՝ Մարիաննա Ղահրամանյանի օգնությամբ, անդրադառնում է հասարակությանը հուզող ամենակարևոր, բայց դիսկուրսի համար ոչ պոպուլյար հարցերին: Վիկտոր Սողոմոնյանի՝ «Պարզ ճշմարտություններ» հեղինակային փոդքասթին հետեւեք Alpha News-ի նոր եթերաշրջանում՝ լրատվական թողարկումից անմիջապես հետո: