Լրագրողը ցուցարարների մեջ հայտնաբերել է սադրիչին Hayastan.news-ի լրագրողը ցուցարարների մեջ հայտնաբերել է սադրիչին: Պարզվել է, որ սադրիչը Հայաստանի ՆԳՆ 7-րդ վարչության աշխատակից է։ 22 Սեպտեմբերի 2023, 12:37
Ոստիկանական մեծաքանակ ուժեր՝ Հանրապետության հրապարակում. Alpha News-ի ֆոտոռեպորտաժը 22 Սեպտեմբերի 2023, 12:24
22 Սեպտեմբերի 2023, 12:11 Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում Երևանում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում ցուցարարներին: Տեսանյութը՝ Միկա Բադալյանի տելեգրամյան ալիքից
22 Սեպտեմբերի 2023, 11:57 Ելցինի կենտրոնի աշտարակը՝ հայկական դրոշի գույներով Եկատերինբուրգի ամենաբարձր շենքերից մեկը՝ Ելցինի կենտրոնի աշտարակը, նախօրեին՝ Հայաստանի անկախության օրը, ներկվել է հայկական դրոշի գույներով։ Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանում նշվում է…
22 Սեպտեմբերի 2023, 11:36 «Գիտեմ ինչ ցավ է, եղբորս եմ կորցրել». ակցիայի մասնակից Եթե Արցախը հանձնվի, ապա Սյունիքն ու ողջ Հայաստանը նույնպես կհանձնվեն, ասել է Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ Վաղ առավոտից մայրաքաղաքում մեկնարկել են…
22 Սեպտեմբերի 2023, 11:15 «Դավաճան». Փաշինյանը լքեց կառավարության շենքը ցուցարարների սուլոցների ներքո Փաշինյանին հաջողվել է լքել ՀՀ կառավարության շենքը ցուցարարների սուլոցների ու «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո։ Տեսանյութը՝ Yerevan. Today-ի
22 Սեպտեմբերի 2023, 11:02 Լարված իրավիճակ. քաղաքացիները փորձում են ճեղքել ոստիկանական շղթան Իրավիճակը լարվել է Հանրապետության հրապարակում: Բողոքի ակցիայի մասնակիցները փոչձել են ճեղքել ոստիկանական շղթամ: Վաղ առավոտից մայրաքաղաքում մեկնարկել են անհնազանդության ակցիաները, համալսարաններում, դպրոցներում դասադուլ…
22 Սեպտեմբերի 2023, 10:54 «Մենք Արցախի հետ ենք». հայ ֆուտբոլիստներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին Հայկական «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին: Լուսանկարը՝ Երևանի «Փյունիկ» ՖԱ տելեգրամյան ալիքից
22 Սեպտեմբերի 2023, 10:42 Երևանի Տարածաշրջանային N1 պետական քոլեջը միացել է համապետական դասադուլին Վաղ առավոտից մայրաքաղաքում սկսվել են անհնազանդության ակցիաները, համալսարաններում, դպրոցներում դասադուլ է: Երևանի Տարածաշրջանային N1 պետական քոլեջը միացել է համապետական դասադուլին: Լուսանկարները՝ Տարոն Մանուկյանի
22 Սեպտեմբերի 2023, 10:37 Իրավիճակը՝ Հանրապետության հրապարակում Ցուցարարները վանկարկում են «Նիկոլը դավաճան է», ոստիկանները ամուր պատ են կազմել կառավարության շենքի դիմաց: Տեսանյութը՝ «Սպուտնիկ Արմենիայի»
22 Սեպտեմբերի 2023, 10:18 ԵՊՀ և ԵՊԲՀ ուսանողները Աբովյան փողոցից ակցիա են իրականացրել` հաջակցություն Արցախի ԵՊՀ և ԵՊԲՀ ուսանողները Աբովյան փողոցից ակցիա են իրականացրել` այդպիսով իրենց աջակցությունը հայտնելով Արցախին։ Infocom.am-ի փոխանցմամբ՝ նրանք պատմում են, որ ճանապարհին կարմիր բերետավորները…
22 Սեպտեմբերի 2023, 09:58 Ոստիկանը հարվածել է ակցիայի մասնակից շուշեցի աղջկա դեմքին Ոստիկանության աշխատողը հարվածել է Երևանի փողոցները փակելու ակցիայի մասնակից, շուշեցի Նառա Սիմոնյանի դեմքին: Տեսանյութը՝ «Армянская вендетта» տելեգրամյան ալիքից
22 Սեպտեմբերի 2023, 09:37 Երևանի մի շարք դպրոցներում դասադուլ է Yerevam.Today-ի փոխանցմամբ՝ Երևանում բազմաթիվ ծնողներ երեխաներին հրաժարվել են դասի տանել և միացել են Հանրապետության հրապարակում ընդդիմության հայտարարած դասադուլին։ Ծնողները նշում են, որ Արցախում…
22 Սեպտեմբերի 2023, 09:18 Երեւանի թիվ 29 դպրոցի աշակերտները փակել են Սարյան փողոցը Հայաստանի մայրաքաղաքում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել։ Երեւանի թիվ 29 դպրոցի աշակերտները փակել են Սարյան փողոցը:
22 Սեպտեմբերի 2023, 09:13 Հանրապետության հրապարակը՝ այս պահին Ոստիկանությունը վաղ առավոտից շղթա է կազմել Երևանի Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ: Լուսանկարը՝ Alpha News-ի
22 Սեպտեմբերի 2023, 09:10 Ալիևը ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու. Մենենդեսը և այլ սենատորներ հայերին պաշտպանելու նախագիծ են ներկայացրել Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ սենատոր, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, սենատորներ Բիլ Քեսսիդիի, Քրիս Վան Հոլենի, Ալեքս Պադիլայի, Շելդոն Ուայթհաուսի և Գարի…
22 Սեպտեմբերի 2023, 08:52 Ոստիկանները Անդրանիկ Թևանյանին տանում են բաժանմունք․ տեսանյութ Տեսանյութը՝ HAYELI.AM-ի
Փաշինյանը Եվրոպայում փորձում է «դաբրո» ստանալ ընտրախախտումների համար․ Տիգրան Քոչարյան 12 Մարտի 2026, 20:00
Վերաքննիչը որոշեց, որ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը դեռևս պետք է պահպանվի. Վարդևանյան 05 Մարտի 2026, 18:01
Դեռ ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի. Փաշինյան 05 Մարտի 2026, 14:15
Երախտապարտ ենք ՀՀ-ին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների ելքն ապահովելու հարցում ցուցաբերած աջակցության համար․ Զախարովա 04 Մարտի 2026, 14:14