Քաղաքապետի բոլոր թեկնածուները պետք է դիրքորոշում հայտնեն Արցախի խնդրի վերաբերյալ. Արամ Նավասարդյան

29 Օգոստոսի 2023, 23:15

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքապետի բոլոր թեկնածուները պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն Արցախի խնդրի և շրջափակման վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնեն, թե իրենք ինչպես են տեսնում լուծումները։

Այս մասին Alpha Newsուղիղ եթերում ասաց «Էմ Փի ՋԻ» ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ վստահեցենլով, որ այդկերպ երևանցիներին ավելի հեշտ կլինի ճիշը ընտրություն կատարել։

«Որպեսզի մարդիկ ավելի հստակ կողմնորոշում ունենան, պարտադիր է, որ բոլոր թեկնածուները իրենց դիրքորոշումը հայտնեն Արցախի խնդրի և շրջափակման վերաբերյալ, ներկայացնեն, թե իրենք ինչպես են տեսնում լուծումները։ Կարծում եմ, նրանց` նման լռությունը, քաղաքացիներին ևս բարդ իրավիճակի մեջ է դնում։ Հիմա պետք է Արցախի խնդրի մասին շատ խոսել ու ներկայացնել սեփական տեսակետ։ Դա նաև հավելյալ մեսիջ է մեր քաղաքացիներին, հասկանալու, որ ուժին կարող են վստահել ու իրենց ձայնը տալ»,- նշել է Նավասարդյանը։

Ըստ նրանց հարցումների՝ քաղաքացիների 30-35 տոկոսը ասել է, որ չի մասնակցելու եկող ընտրություններին։

«Կարծում եմ մարդկանց, լավագույնը, 50 տոկոսն է մասնակցելու ընտրություններին։ Բոլոր կուսակցություններն ու դաշինքները պետք է առաջնային խրախուսեն մարդկանց, որ վեր կենան և գնան ընտրությունների։ Իսկ դա կարող է արվել այն դեպքում, երբ մարդիկ տեսնեն, որ թեկնածուները միայն Երևանի մենեջերները չեն»,- հավելել է Նավասարդյանը։