Լիդիա Մանթաշյանի կալանքը վերացվեց

27 Նոյեմբերի 2025, 15:31

Քաղաքականություն

«Սրբազան պայքարի» գործով արդեն 5 ամիս անազատության մեջ գտնվող Լիդիա Մանթաշյանի կալանքը վերացվեց։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն և գրավ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:

Հիշեցնենք, որ Լիդիա Մանթաշյանը կալանավորվել է հունիսի 26-ին, իսկ օգոստոսի 20-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր երեք ամսով։ Նոյեմբերի 20-ին դատարանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս երեք ամսով։ Օրեր անց դատարանը փոխել է Մանթաշյանի խափանման միջոցը։