«Քեֆ անողի քեֆը չի պակասի» հայկական հեքիաթի ներկայացումը՝ Կուրսկում

05 Մարտի 2025, 18:31

Մշակույթ

Կուրսկում կայացել է Լիպեցկի պետական տիկնիկային թատրոնի ներկայացումը՝ բեմադրված Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողի քեֆը չի պակասի» հայկական հեքիաթի մոտիվներով:

Գլխավոր հերոսը՝ կոշկակար Արմենը, իր տանն ընդունում և հյուրասիրում է բոլորին։ Սա դժգոհություն է առաջացնում քաղաքի տիրակալի և վեզիրի մոտ։ Գործողությունների ընթացքում նրանք ամեն կերպ փորձում են խանգարել Արմենին և դավադրություններ են կազմակերպում նրա դեմ։

«Սա հայ գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթն է, որը հանդիսատեսին պատմում է այն մասին, որ կյանքում միշտ պետք է լինել բարի, արդար, գնահատել իրական բաները, ինչպիսիք են սերը, հավատարմությունը, ընկերությունն ու ընտանիքը», — նշել է Լիպեցկի տիկնիկային թատրոնի տնօրեն Ֆիլիպ Յանկոն: