Քենարիկ Բուջիկեանը՝ Բրազիլիայի սոցիալական և հանրային քաղաքականության ձևավորման ազգային քարտուղար
24 Հունիսի 2024, 19:25
Հունիսի 20-ին հրապարակված հրամանագրով Քենարիկ Բուջիկեանը նշանակվել է Բրազիլիայի Նախագահի գլխավոր քարտուղարության սոցիալական երկխոսությունների և հանրային քաղաքականության ձևավորման ազգային քարտուղար։
Բուջիկեանը ծնվել է Սիրիայում և Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռնուհի է։ Նա 2017 թվականից Սան Պաուլոյի արդարադատության դատարանի անդամ է, իսկ մինչ այդ նախագահել է Հանուն ժողովրդավարության դատավորների ասոցիացիան:
Քենարիկ Բուջիկեանը մարդու իրավունքների մասնագետ է և դասaխոսում է Սան Պաուլոյի գլխավոր դատախազության բարձրագույն դպրոցում: Եղել է բանտարկյալների աջակցության հիմնադրամի իրավաբան և պետական փաստաբան: Մինչ նոր նշանակում, փորձագետը եղել է Նախագահության հանրային էթիկայի հանձնաժողովի անդամ։