Քերիմ Բագրատունի․ Քաղաքական աշխարհի ուժեղագույն գործիչը
18 Օգոստոսի 2024, 23:59
Օգոստոսի 18-ը լիբանանցի իրավաբան և քաղաքական գործիչ Քերիմ Բագրատունու ծննդյան օրն է:
Քերիմ Բագրատունին ծնվել է Բեյրութում՝ Բուրջ Համուդ հայկական թաղամասում։ Նրա հայրն էթնիկ հայ էր և Հայ Առաքելական եկեղեցու ծխական, իսկ մայրը՝ լիբանանցի։
Բագրատունին միջնակարգ կրթություն է ստացել Նոտր Դամ դե Ջամհուրի ֆրանսախոս ճիզվիտական քոլեջում։ 1968 թվականին ավարտել է Սուրբ Իոսիֆի համալսարանը, որտեղ սովորել է իրավագիտություն, պատմություն և քաղաքագիտություն:
Բագրատունին Լիբանանի նախագահներ Իլյաս Սարկիսի և Էմիլ Լահուդի խորհրդականն էր։ Նա նաև քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից էր աջ քրիստոնեական կողմից։ 2001-2007թթ. Քերիմ Բագրատունին եղել է Քաթայիբ կուսակցության նախագահը՝ ներկայացնելով Լիբանանի քրիստոնեական համայնքի «արաբիստական» և ռուսամետ շրջանակները: Բագրատունին կարևոր դեր է խաղացել «Լիբանանյան ուժերի» հրամանատարների ներքին պայքարի կարգավորման գործում։
Քաղաքական գործիչն ամուսնացած է հայտնի քաղաքական գործիչ և գործարար Սալեմ Աբդելնուրի զարմուհու՝ Մոնա ալ Նաշիֆի հետ, ունի երկու որդի՝ Ջիհադ և Ջավադ: Կնոջ հետ բնակվում է Բեյրութի քրիստոնեական թաղամասում։