Քերոբյանը չի կալանավորվի. ՔԿ
08 Նոյեմբերի 2025, 11:00
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի կալանավորվի։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։
«Ինձ հետ ամեն ինչ լավ է, հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև հինգ տարի քննվող և ավելի քան տասը տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները»,-գրել է Քերոբյանը` հավելելով, որ մեղադրանքը չի ընդունում։