Քևին Քեշիշյանը Եվրոպայի բասկետբոլի առաջիկա առաջնությունում կխաղա Հայաստանի հավաքականի կազմում

20 Մայիսի 2025, 22:45

Սպորտ

15-ամյա Քևին Քեշիշյանը, ով հանդես է գալիս «Լոս Ալտոս» ավագ դպրոցի կազմում, Հայաստանի Մ16 հավաքականի կազմում հանդես կգա բասկետբոլի Եվրոպայի «С» դիվիզիոնի առաջիկա առաջնությունում:

Հիշեցնենք, որ բասկետբոլի Հայաստանի հավաքականը հուլիսի 5-13-ը Տիրանայում (Ալբանիա) կմասնակցի Եվրոպայի մինչև 16 տարեկանների «С» դիվիզիոնի առաջնությանը: Խմբային փուլում Հայաստանի հավաքականը կմրցի Ալբանիայի, Մալթայի և Մոլդովայի հետ: