Քիչ է, երևի թուրքերին ենք ծեծել. Վիկտոր Բարանեց
12 Սեպտեմբերի 2024, 22:00
Ռուս ռազմական մեկնաբան Վիկտոր Բարանեցը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարությունն այն մասին , որ Ղրիմը պետք է վերադառնա Ուկրաինայի կազմ:
«Թուրքիան կարծես սարսափելի խորամանկ կին լինի, որը կարող է նստել ոչ թե երկու, այլ վեց, նույնիսկ տասը աթոռի վրա։ Պուտինի հետ հանդիպումից առաջ նա (Էրդողանը) ահա այսպիսի փուչիկ է գլորում, որպեսզի Պենտագոնին ցույց տա, որ ինքն առաջվա պես մնում է ուկրաինական Ղրիմի կողմնակից։ Գուցե նա դեռ ասի, որ այն թուրքական է։ Քիչ է, երևի մենք այնտեղ թուրքերին ենք ծեծել, բայց գիտեք, հիմա քաղաքական մեծ խաղեր են ընթանում։ Էրդողանն իր խաղն է վարում: Նա հաճախ վիճում է կա՛մ հաճոյախոսություններ է անում, կա՛մ, ընդհակառակը, սկսում է մի փոքր սեղմել մեր թևերը։ Էրդողանի քաղաքական դեմքը հնարավոր չէ պարզել, քանի որ դա իսկական թուրքական դեմք է»,- նշում է փորձագետը։
Զրուցակցի կարծիքով՝ Ռուսաստանը Թուրքիայի հետ շփումներ ունի՝ ելնելով փոխադարձ շահից և առողջ պրագմատիզմից, և դրանից ելնելով՝ կարող է ժամանակ առ ժամանակ հանդուրժել թուրքական ղեկավարության չարաճճիությունները։
«Մենք Թուրքիայի հետ խաղում ենք միայն այն պատճառով, որ կամաց-կամաց նրան դուրս հանենք ՆԱՏՕ-ի շարքերից։ Եվ առավելագույնը քամել նրանից այն զիջումները, որոնք նա կարող է անել։ Այստեղ Թուրքիան ասում է, որ Ղրիմը ուկրաինական է, իսկ մենք կարող ենք արգելել մեր քաղաքացիներին լողալ թուրքական ջրերում: Եվ այդ ժամանակ կարող է փլուզվել նրանց ազգային բյուջեն։ Բայց մենք Թուրքիայի հետ խաղում ենք ճիշտ այնքան, որքան դա մեզ ձեռնտու է։ Եվ մենք կխաղանք, որովհետև Էրդողանը միագույն չէ, կարմիր չէ, սև չէ, սպիտակ չէ, կներեք, կապույտ չէ, բազմերանգ է։ Եվ մենք օգտվում ենք միայն Էրդողանի այն դիրքորոշումներից, որոնք ձեռնտու են մեզ։ Որոշակի փուլերում Էրդողանը կարող է նույնիսկ ժամանակավոր լինել Ռուսաստանի դաշնակիցը։ Եվ մենք դա նույնպես պետք է օգտագործենք մեր օգտին:
Բոլորը ցանկանում են, որ Էրդողանը լինի ինչ-որ, գիտեք, մատիտի, հեռագրական սյան նման ուղիղ։ Երբեք դա չի լինի: Էրդողանը խորամանկ է, Էրդողանը շատ ազգային է։ Նա խաղում է սեփական ընտրողների զգացմունքների վրա և այլն։ Այնպես որ, գիտեք, մենք կուլ կտանք Ղրմին վերաբերող դառը դեղահաբերը: Այնուամենայնիվ, ավելի շատ հույս կա, որ Էրդողանը երբեմն մեզ շատ ավելի շատ օգուտ է բերում, քան վնաս: Իսկ բառերը կմնան բառեր», — եզրափակել է Բարանեցը։