Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ «Ամեն ինչ արդար է» սերիալը նոր թրեյլեր ունի

14 Հոկտեմբերի 2025, 00:10

Հայեր

Hulu սթրիմինգային ծառայությունը հրապարակել է «Ամեն ինչ արդար է» («All Fair») դրամայի պաշտոնական թրեյլերը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը։

Նախագիծը, որի առաջին եթերաշրջանում նախատեսված է ութ սերիա, կթողարկվի նոյեմբերի 4-ին։

Քարդաշյանը մարմնավորել է Լոս Անջելեսի հեղինակավոր իրավաբանական ընկերության ղեկավարին, որտեղ աշխատում են բացառապես կանայք։ Սերիալում նկարահանվել են նաև Նաոմի Ուոթսը, Գլեն Քլոուզը, Սառա Փոլսոնը, Նիսի Նեշ-Բեթսը և Թեյանա Թեյլորը։

Հիմա եթերում