Քիմ Քարդաշյանն՝ աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց շարքում

14 Դեկտեմբերի 2025, 16:46

Հայեր

Ամերիկահայ հայտնի գործարար և ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ընդգրկվել է Forbes USA-ի՝ աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում։ Քարդաշյանը ցուցակում 71-րդն է։

Նրա Skins ապրանքանիշը գնահատվել է 5 միլիարդ դոլար Goldman Sachs Alternatives-ի 225 միլիոն դոլար ֆինանսավորման փուլից հետո:

Գնահատումն իրականացվել է չորս հիմնական ցուցանիշներով՝ գումար, մեդիա, ազդեցություն և ազդեցության ոլորտներ։