Քիմ Քարդաշյանն այցելել է Վենետիկի Հայոց Սուրբ Խաչ եկեղեցի

04 Սեպտեմբերի 2025, 00:20

Մշակույթ

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում կիսվել է Վենետիկի Հայոց Սուրբ Խաչ եկեղեցու (Santa Croce degli Armeni) լուսանկարով։

Նշենք, որ Հայոց Սուրբ Խաչ կաթողիկե եկեղեցին գտնվում է Վենետիկի Կալլե դեի Արմենի փողոցում՝ Սուրբ Մարկոսի տաճարից մոտ։ Այն քաղաքի հայ համայնքի հոգևոր և մշակութային կենտրոնն է և հայկական կրոնական ավանդույթների ու վենետիկյան ճարտարապետության միաձուլման եզակի օրինակ։

Սուրբ Խաչին նվիրված տաճարը հարուստ է պատմական ու խորհրդանշական նշանակությամբ։ Այս վայրն արտացոլում է Վենետիկի և հայկական աշխարհի միջև դարավոր առևտրային ու մշակութային կապերը, ինչպես նաև հայերի ներդրումը քաղաքի մտավոր և կրոնական կյանքում։

Հիմա եթերում