Քիմ Քարդաշյանն իր միլիոնավոր հետևորդներին ներկայացրել է Սուրբ Ղազար կղզու հայկական ձեռագրերը

30 Օգոստոսի 2025, 20:20

Մշակույթ

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ժամանել է Իտալիա՝ մասնակցելու Վենետիկի կինոփառատոնին, որն անցկացվում է օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ը։

Իր գտնվելու առաջին իսկ օրը նա այցելել է Սուրբ Ղազար կղզի՝ եզակի վայր, որը համարվում է հայկական հոգևոր, գիտական և մշակույթին կարևոր կենտրոն։ Վենետիկի ծովածոցի հարավային հատվածում գտնվող այս գեղատեսիլ կղզին մեծ տպավորություն է թողել Քիմի վրա։

Նա իր միլիոնավոր բաժանորդներն ներկայացրել է հայկական ժառանգությունը։ «Ինստագրամ»-ի իր էջի «սթորի» բաժնում տեղադրել է լուսանկարներ և դրանց կից գրել․ «Վենետիկի հայկական կղզին»:

Սոցիալական ցանցերում ավելի քան 350 միլիոն հետևորդ ունեցող Քիմ Քարդաշյանը պարբերաբար պատմում է իր հայկական արմատների մասին, հրապարակում լուսանկարներ և կիսվում Հայաստանի պատմությանն ու մշակույթին առնչվող իրադարձություններով։

Հիմա եթերում