Քիմ Քարդաշյանի նոր շոուն՝ պատանի բեյսբոլիստների և նրանց մայրերի մասին
06 Ապրիլի 2026, 12:20
Հոլիվուդյան հանրահայտ աստղ Քիմ Քարդաշյանը կլինի «Team Moms» նոր ռեալիթի շոուի պրոդյուսերը, որը կհեռարձակվի «Paramount+» հեռուստաալիքով։
Նոր նախագիծը կպատմի Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքում գործող «Legendary Prep Academy-ի պատանի բեյսբոլիստների մասին։
Շոուի ժամանակ կներկայացվի մարզիկնեի առօրյան, կխոսեն ակադեմիայի հիմնադիրների, մարզիչների և երիտասարդ մարզիկների ընտանիքների մասին, իսկ առանձնահատուկ ուշադրություն կդարձվի նրանց մայրերին, որոնք աջակցում են իրենց երեխաներին՝ մարզական հաջողությունների և հաղթանակների հասնելու ճանապարհին։