Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված համերգ՝ Քիշնևում
25 Ապրիլի 2024, 00:02
Քիշնևի Հանրապետության պալատում տեղի է ունեցել Մոլդովայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին:
Միջոցառումը կազմակերպել էր Մոլդովայի հայ համայնքը: Իգոր Գիտոկովի ղեկավարությամբ՝ Մոլդովայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են Կոմիտասի, Արմեն Սմբատյանի, իրանցի և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Դուդուկով պարտիաները կատարել է Նարեկ Ավետիսյանը։ Համերգին ելույթ են ունեցել հայ և մոլդովացի արտիստներ, այդ թվում ՝ Քիշնևի օպերայի և բալետի ազգային թատրոնի մենակատարներ: