«Քիշնևում Փաշինյանի և Ալիևի հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա». Հաջիզադե

11 Մայիսի 2023, 16:05

Քաղաքականություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքուն համաձայնություն է տվել Քիշնևում հունիսի 1-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի ոչ պաշտոնական հանդիպմանը, պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափը:

«Սակայն վերջնական որոշում քիշնևյան հանդիպման մասին չկա, քանի որ դրա մանրամասնները դեռ հայտնի չեն»,- ասել է Հաջիզադեն: