ՔԿ-ն Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում

11 Դեկտեմբերի 2025, 13:23

Քաղաքականություն

Քիչ առաջ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ Այսօր՝ արցախցիների վերադարձին վերաբերվող խորհրդարանական լսումներից մեկ օր անց, Արցախի ներկայացուցչությունում Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում:

ՔԿ-ն հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում են խուզարկություններ իրականացվում Արցախի ներկայացուցչության շենքում։

ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել են, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը՝ կառույցը չի մեկնաբանել։