ՔԿ-ն ձերբակալել է Արագածոտնի թեմի առաջնորդին

15 Հոկտեմբերի 2025, 17:54

Քաղաքականություն

Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է՝ ՔԿ-ն ձերբակալել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին: Նրան կալանքի են տանում։

Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, մեղադրվում է հավաքներին մասնակցելուն հարկադրելու և քվեարկության արդյունքների վրա ազդելու համար։