Քննարկվել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հարցը. ԱԳ նախարար
13 Դեկտեմբերի 2023, 15:45
Քննարկվել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հարցը: Այս մասին ԱԳՆ-ում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Զորքերի հետքաշումն իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիաները։ Չեմ ուզում ասել, որ գնում ենք համաձայնության, սա գաղափար է, որը քննարկվում է, նաև այլ գաղափարներ կան, որոնք քննարկվում են, բայց կարող եմ հույս հայտնել, որ այսպիսի փոխադարձ քայլերը դրական ազդեցություն են ունենալու հարաբերությունների կարգավորման վրա»,-ասել է Միրզոյանը:
Նրա համոզմամբ՝ հիմնական գործընթացը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն են։
«Կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, հանդիպումների գործընթաց։ Գործի մեծ մասն, ըստ էության, արված է, մեզ պետք է հանդիպել և պայմանավորվածությունների գալ խաղաղության պայմանագրի շուրջ վերջնական ձևակերպումների համար»,-նշել է Միրզոյանը։