Քննարկվում է Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև էներգետիկ կամրջի ստեղծումը. Իրանում ՌԴ դեսպան

13 Փետրվարի 2024, 16:30

Քաղաքականություն

Շահագրգիռ կողմերը բանակցում են Ռուսաստան-Անդրկովկաս-Իրան էներգետիկ կամրջի ստեղծման շուրջ։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը։

«Դրա միջոցով երկու ուղղություններով էլեկտրաէներգիա կմատակարարվի պիկ ծանրաբեռնվածության ժամանակ։ Նախագիծը, որը բանակցվում է, Ռուսաստան-Անդրկովկաս-Իրան էներգետիկ կամրջի ստեղծումն է»,- նշել է Դեդովը։

Նա ընդգծել է, որ էլեկտրաէներգիայի փոխանակումն ու փոխանցումը տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև։