Քննարկվում են բոլոր թեմաները. նախարարը՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքները փակելու մասին
19 Հոկտեմբերի 2023, 14:10
Ռուսական պետական հեռուստընակերությունների կողմից թույլ տված խախտումները մեր ուշադրության կենտրոնում են և համապատասխան քայլեր կձեռնարկենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
Ճշտող հարցին, թե ի՞նչ է ենթադրում համապատասխան քայլեր ձեռնարկելը, նախարարը պատասխանել է, որ կտեղեկացվի այդ մասին։
«Բոլոր թեմաներն էլ քննարկվում է, կա համաձայնագիր, որը նախատեսում է համապատասխան քայլեր, եթե լինում են խախտումներ, մենք կօգտվենք այդ քայլերից»,- ասել է Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք այդ հեռուստաընկերությունների փակվելու հարցը քննարկվում է: