Քննիչը որոշում է կայացրել Աշոտ Գևորգյանի նկատմամբ քրեական գործ չհարուցել
21 Դեկտեմբերի 2023, 19:42
Ինչպես հայտնել է փաստաբան Լիանա Գրիգորյանը, քննիչը որոշել է քրեական գործ չհարուցել Sputnik Արմենիա ռադիոկայանի «Մենք» հաղորդաշարի հեղինակ Աշոտ Գևորգյանի նկատմամբ։
Համապատասխան միջնորդությունն ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազի տեղակալին։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է Գրիգորյանը։ Դատախազը միջնորդությունը բավարարել է։
Քննությամբ պարզվել է, որ Գևորգյանը ոչ մի հակաիրավական գործողություն չի կատարել և տեղյակ չի եղել իր ավտոմեքենայում հրազենի առկայության մասին:
Հիշեցնենք, որ Աշոտ Գևորգյանը և բլոգեր Միքայել Բադալյանը ձերբակալվել էին 2023 թվականի սեպտեմբերի 7-ին Գորիսում՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Սակայն հաջորդ օրը նրանք ազատ են արձակվել՝ իրենց վերագրվող արարքին առնչություն չունենալու պատճառով։