Քո երաշխավորը քո ժողովուրդն է. Լոռու բնակիչները՝ խաղաղության մասին. հարցում
05 Նոյեմբերի 2025, 18:43
Լոռու մարզում անցկացված հարցման ժամանակ բնակիչներն իրենց կարծիքն են հայտնել «Թրամփի ուղու» մասին:
Ըստ քաղաքացիների՝ տարածաշրջանում ԱՄՆ-ն իր շահերն ունի։ Նրանք այն կարծիքին են, որ ԱՄՆ-ի նպատակը Ռուսաստանին այս տարածաշրջանից հանելն է։
Հարցմանը մասնակցած մեկ այլ քաղաքացի էլ նշել է, որ «Թրամփի ուղին» պայմանագիր չէ, այլ նախագիծ, որը ոչինչ չի նշանակում միջազգային օրենքներով:
«Ո՞վ պետք է լինի այդ խաղաղության երաշխավորը: Ոչ ոք, բացի քո ժողովրդից»,- ասել է հարցված քաղաքացիներից մեկը։
Լոռեցիների խոսքով՝ խաղաղություն հաստատելու համար առաջին հերթին բանակը պետք է ուժեղ լինի։ «Ո՞վ պետք է գա և պահի մեր հայրենիքը: Մենք պետք է մեր բանակն ունենանք»,- նշել է մարզի բնակիչներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում: