ՔՈԱՖ-ը Նյու Յորքում 22-րդ ամենամյա գալա-երեկոյին հավաքել է 8 միլիոն դոլար

15 Դեկտեմբերի 2025, 22:46

Հայեր

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) Նյու Յորքում կայացած 22-րդ ամենամյա գալա-երեկոյի ընթացքում հավաքել է 8 միլիոն դոլար։

Հիմնադրամն ամբողջ գումարը կուղղի Մյասնիկյանում, Գորիսում և Կապանում ՍՄԱՐԹ-դպրոցների ստեղծմանը, ինչպես նաև Հայաստանի գյուղերում իրականացվող տարբեր այլ ծրագրերին։