Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը
03 Մարտի 2026, 12:10
Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության ֆոնին դադարեցրել է աշխատանքը։ Այս մասին նշվում է ամերիկյան դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ տարածաշրջանային շարունակվող լարվածության պատճառով դեսպանատունը փակ կլինի մինչև լրացուցիչ տեղեկություն տրամադրելը։
Նշվում է նաև, որ չեղարկվել են բոլոր նախապես նշանակված հյուպատոսական ընդունելությունները՝ ներառյալ ինչպես սովորական, այնպես էլ հրատապ դիմումները։ Դիվանագիտական առաքելությունում հավելել են, որ աշխատանքի վերսկսման մասին կտեղեկացվի առանձին հայտարարությամբ։