ՔՊ «սրտիկ անողներին» ուղեկցող ոստիկանական ավտոբուսը բախվել է մեկ այլ մեքենայի․ կա զոհ
11 Ապրիլի 2026, 10:40
«Առաջ» աջակենտրոն կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ տեղեկություններով Ապարան քաղաքի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել՝ քպ «սրտիկ անողներին» ուղեկցող ոստիկանական գվարդիայի ավտոբուսը բախվել է մեկ այլ մեքենայի, ում վարորդը տեղում մահացել է: Լրագրող ընկերներիս խնդրում եմ ստուգել տեղեկությունը…»։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսը և «Նիսան» մեքենան։ Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։