Քրեյգ Միսակյանը նշանակվել է Սան Ֆրանցիսկոյի գլխավոր դաշնային դատախազ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաբան Քրեյգ Միսակյանին նշանակել է Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքի գլխավոր դաշնային դատախազ: Նա պաշտոնը ստանձնել է 2025 թվականի մայիսի 27-ին:

Միսակյանը հայկական իրավաբանական ասոցիացիայի անդամ է: Նախկինում զբաղեցրել է Կալիֆորնիայի կենտրոնական շրջանում ԱՄՆ դատախազի օգնականի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի գլխավոր իրավախորհրդատուի տեղակալի պաշտոնները:

Նա Ջորջթաուն համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է: