Քրիստինա Հարությունյանն արժանացել է «Asian Project Market»-ի մրցանակին

24 Սեպտեմբերի 2025, 20:00

Հայեր

Ամերիկահայ ռեժիսոր Քրիստինա Հարությունյանի «Սև աստղային հրեշտակ» ապագա ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի և 15 հազար դոլարի «Asian Project Market 2025»-ում, որը տեղի է ունեցել Բուսանում (Հարավային Կորեա)՝ Ասիայի խոշորագույն «Busan International Film Festival» կինոփառատոնի շրջանակում։

Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, որը գնում է պատերազմ այն բանից հետո, երբ նրա կյանքը սկսում է քանդվել։

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Երուսաղեմում, Հայաստանում և Փարիզում: Նկարահանումները նախատեսված են 2027 թվականի գարնանը։

«Սև աստղային հրեշտակ»-ը կդառնա Քրիստինա Հարությունյանի երկրորդ լիամետրաժ աշխատանքը։ Նրա դեբյուտային «Քնից հետո» ֆիլմը, որը նվիրված է Արցախի թեմային, առաջին անգամ ներկայացվել է Բեռլինի կինոփառատոնում։

Հիմա եթերում