Քրիստինա Ստեփանյանը կմասնակցի Ռուսաստանի IceFights գավաթի խաղարկությանը

09 Մարտի 2024, 21:42

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի պրոֆեսիոնալ մարտիկ, միջազգային կարգի սպորտի վարպետ և կուդոյի աշխարհի չեմպիոն Քրիստինա Ստեփանյանը կմասնակցի մարտի 11-ին կայանալիք Ռուսաստանի IceFights(0+) գավաթին:

Միջոցառումը կազմակերպել է Սառույցի մարտերի համառուսաստանյան ֆեդերացիան:

Մրցաշարը կանցկացվի ՎՏԲ Արենա-«Դինամո» Կենտրոնական մարզադաշտում: