Քրտնաջան աշխատում ենք, որ կրկին հաղթենք Ա սերիայում. Մխիթարյան

13 Օգոստոսի 2024, 00:25

Սպորտ

Իտալիայի չեմպիոն «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Չելսի»-ի դեմ արտագնա ընկերական հանդիպումից (1-1) հետո խոսել է նոր մրցաշրջանի մասին:

«Ուժեղ թիմի դեմ խաղացինք, երախտապարտ ենք երկրպագուներին։ Նրանց աջակցությունը մեզ համար միշտ կարևոր է: Մարզավիճակի առումով ցանկանում ենք 100%-ով պատրաստ լինել, չնայած դա հեշտ չէ։

Թիմը լավ պատրաստված է և գրեթե ամբողջական կազմով է: Քրտնաջան աշխատում ենք, որպեսզի կրկին հաղթենք Ա սերիայում: Ապացուցելու բան ունենք: Անցած մրցաշրջանը հիանալի էր, բայց արդեն կենտրոնացած ենք նոր մրցաշրջանի վրա»,- «Ինտեր»-ի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում 35-ամյա ֆուտբոլիստն իտալական ակումբի կազմում մասնակցել էր 46 հանդիպման, դարձել 2 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: