Քըլըչդարօղլուն 1 մլն լիրա արժողությամբ դատական հայց է ներկայացրել Էրդողանի դեմ
24 Մայիսի 2023, 22:15
Թուրքիայում ձևավորված «Ազգ» ընդդիմադիր դաշինքի նախագահի միասնական թեկնածու և քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի փաստաբան Ջելալ Չելիքը հայտնել է, որ գործող նախագահ Էրդողանին դատի են տվել՝ 1 մլն լիրա փոխհատուցման պահանջով։ Դատական հայցը կապված է մոնտաժված տեսահոլովակի վերաբերյալ տարածած լուրերի հետ, գրում է Ermenihaber.am-ը։
Վերոնշյալ հոլովակի մասին Էրդողանն օրեր առաջ հեռուստատեսությամբ ուղիղ եթերի ժամանակ խոսել է՝ նշելով.
«Քըլըչդարօղլուն Քանդիլում գտնվողների հետ վիդեոներ է նկարել։ Բայց ասում է մոնտաժ է, սա է, նա է․․․»։
Ավելի ուշ ընդդիմադիր ուժը հայտարարեց, որ հոլովակը կեղծ է, և իրական տարբերակը տեղադրվեց, որտեղ Քըլըչդարօղլուն Ստամբուլի և Անկարայի քաղաքապետների հետ կոչ է անում ձայն տալ իրենց։
Ջելալ Չելիքը նշել է, որ դատը շահելուց հետո ստացված գումարը նպատակադրվել են ուղղել շեհիդների (նահատակ) երեխաների համար կրթաթոշակ տրամադրելուն։