Ռաֆայել Սարգսյանը՝ Ֆուդոկան կարատե դո աշխարհի գավաթի հաղթող

14 Մարտի 2024, 18:20

Սպորտ

Ռուսաստանի Իվանովո քաղաքում մարտի 8-10-ը տեղի է ունեցել Ֆուդոկան կարատե դո աշխարհի գավաթը, որին մասնակցել է 15 երկրի շուրջ 1500 մարզիկ:

Ռաֆայել Սարգսյանը հաղթել է միջազգային կարգի սպորտի վարպետին և դուրս եկել եզրափակիչ, որտեղ մրցել է Տաջիկստանը ներկայացնող մարզիկի հետ։ Հաշիվը հավասարվել է, և արդյունքում մրցավարները որոշել են երկու առաջին տեղ շնորհել։

Թիմային պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականը, երկրորդը՝ Ուզբեկստանը, իսկ երորրդ հորիզոնականը՝ Հայաստանը: