Ռաֆայել Վահանյանը հաղթել է «Aeroflot Open Legends» վետերան շախմատիստների մրցաշարում
07 Մարտի 2026, 14:00
Գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը դարձել է Մոսկվայում անցկացված «Aeroflot Open Legends» վետերան շախմատիստների մրցաշարի հաղթող։
Փորձառու գրոսմայստերը վաստակել է 2,5 միավոր, ինչը նրան թույլ է տվել զբաղեցնել առաջին հորիզոնականը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Չիլիի ներկայացուցիչ Էուգենիո Տորրեն, իսկ երրորդը՝ ռուսաստանցի Սերգեյ Մակարիչևը․ նույնպես մրցաշարն ավարտել են 2,5-ական միավորով:
«Վատ չխաղացի, մրցաշարն անցկացրեցի առանց սխալների: «Աերոֆլոտ Օփեն»-ում ես հանդես եմ եկել նաև հիմնական մրցաշարում, իսկ 2004 թվականին կիսել եմ 1-3-րդ տեղերը»,- հաղթանակից հետո նշել է Վահանյանը: