Րաֆֆի Կավուկյանն արժանացել է Կանադայի պետական բարձրագույն պարգևի

15 Հունվարի 2026, 16:50

Հայեր

Աշխարհահռչակ երգիչ, բնապահպան ակտիվիստ և հասարակական գործիչ Րաֆֆի Կավուկյանն արժանացել է Կանադայի պետական բարձրագույն պարգևի։ Այն երկրի ամենահեղինակավոր պարգևն է, որը շնորհվում է Կանադայի զարգացման գործում ունեցած բացառիկ ներդրման համար։

Այս պարգևը շնորհվում է երաժշտության ոլորտում Կավուկյանի երկարամյա աշխատանքի և «Raffi Foundation for Child Honouring» հիմնադրամի աշխատանքի համար, որը խթանում է շրջակա միջավայրի պաշտպանության և երեխաների հանդեպ հոգատարության գաղափարները։

Րաֆֆի Կավուկյանը, ում հաճախ անվանում են «մանկական երաժշտության թագավոր» և «անգլախոս աշխարհի ամենահայտնի մանկական երգիչ», հայտնի է «Baby Beluga» և «Bananaphone» հիթերով։ Նա թողարկել է ավելի քան քսան ալբոմ և երեք անվանակարգում առաջադրվել «Գրեմմի» մրցանակի։

Հիմա եթերում