Ռաֆիկ Հարությունյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

16 Փետրվարի 2024, 23:52

Սպորտ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի վարկանիշային առաջնությունում 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք՝ հայ մարզիկներն արդեն երկամարտի երկու ոսկե մեդալ են նվաճել Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել են Ալեքսանդրա Գրիգորյանը և Գոռ Սահակյանը: